Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-09-01-ից մինչև 2007-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-10-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60006395

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 նոյեմբերի 2006 թ.

ք. Երևան N 283-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել»ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6.Բ.3 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանով հաստատված սակագները գործում են մինչև 2007 թվականի հոկտեմբերի 1-ը` որպես անցումային սակագներ:

(1-ին կետը փոփ. 19.02.2007 N-54-Ն, 27.07.07 N 318-Ն)

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է ներկայացնել սակագների ճշգրտումների վերաբերյալ նոր առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։