ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 910-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1193-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Վ. Տերտերյան
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Կ. Աթոյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Գալստյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ափոյան
- «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Սարդարյան
- «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Թամրազյան
- «Դիլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր (համաձայնությամբ)
Գ. Մկրտչյան
- «Արմենի տեխնոլոջի գրուպ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան
- «ՄԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Գ. Ավագյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրական բարեփոխումների բաժնի պետ»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Աբրահամյան
2007 թ. օգոստոսի 17
Երևան