Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 89-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ոստիկանության բաժանմունքի նոր շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 130.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով): Ֆինանսավորումը նախատեսել 2007 թվականի 1-ին եռամսյակում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի շրջանակներում իրականացվող գնումները կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` փակ մրցույթով։

(3-րդ կետը լրաց. 06.07.07 N 764-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 1-ի 89-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ) ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ)

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ Առաջին

եռամսյակ Առաջին

կիսամյակ Ինն

ամիս Տարի

Ընդամենը 130000.0 0.0 0.0 0.0

այդ թվում`

Ա. Ներքին աղբյուրներ 130000.0 0.0 0.0 0.0

որից`

2. Ներքին այլ աղբյուրներ 130000.0 0.0 0.0 0.0

որից`

բ) այլ`

ժամանակավորապես ազատ միջոցներ 130000.0 0.0 0.0 0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 1-ի 89-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ) Խումբը Ենթա-

խումբը Բյուջետային ծախսերի գործառական

դասակարգման խմբերի և ենթախմբերի,

ֆինանսավորվող ծրագրերի և դրանք

իրականացնող մարմինների

անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական

նշանով, իսկ նվազեցումները`

փակագծերում)

առաջին

եռամսյակ առաջին

կիսամյակ ինն

ամիս տարի

Ընդամենը` ծախսեր 130000.0 0.0 0.0 0.0

այդ թվում`

14 Հիմնական խմբին չդասվող ծախսեր 130000.0 0.0 0.0 0.0

այդ թվում`

06 Այլ ծրագրեր 130000.0 0.0 0.0 0.0

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 130000.0 0.0 0.0 0.0

ՀՀ կառավարություն 130000.0 0.0 0.0 0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։