Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՐՎԱԾ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-07-01-ից մինչև 2015-04-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-04-25Բացել ARLIS-ում

040.0481.30.05.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2001 թվականի N 481

քաղ. Երևան

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՐՎԱԾ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են տեղեկություններ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված և իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 100 հազ. դրամը, ընդ որում, տեղեկությունները ներկայացվում են 2001 թվականի հուլիսի 1-ից հետո (ներառյալ հուլիսի 1-ը) իրականացված գործարքների համար դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 07.04.05 N 425-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։