Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԴՇԻՆԲՐՈՔ» ՍՊԸ-Ի ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԳ 0007 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 հունվարի 2004 թվականի N 012/04

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Արդշինբրոք» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0007 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7 կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով Հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Արդշինբրոք» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիան (ԲԳ 0007, տրված 02.02.2001թ.)՝ Ընկերության դիմումի համաձայն:

2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Արդշինբրոք» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում:

Նախագահ` Է. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։