«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 528-Ն
ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 528-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքները
նկարագիրը և փուլերը չափի միավորը ծավալը միավորի արժեքը` ներառյալ` ԱԱՀ-ն (հազ. դրամ) ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) տարի
1. ՀՀ Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ջրառու հորատանցքերի գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի ստեղծում հորատանցք 210 29.80 6258.00 6258
2. ՀՀ Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի բնաղբյուրների գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի ստեղծում բնաղբյուր 315 27.38 8624.70 8624.7
Ընդամենը 14882.7 14882.7
(հավելվածը խմբ. 16.12.04 N 1771-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան