Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՍ ԿԱ ԲՐՈՔ» ՍՊԸ-Ի ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԳ 0042 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 փետրվարի 2004 թվականի N 035/04

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷՍ ԿԱ ԲՐՈՔ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0042 լիցենզիայի գործողության կասեցման մասին

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով և 36 հոդվածի 1 մասի 11) կետով Հանձնաժողովը որոշեց.

1. 2004 թվականի փետրվարի 12-ից մինչև սահմանված կարգով տարեկան պետական տուրքի և այդ տուրքի վճարման ժամկետի ուշացման համար նախատեսված տույժերի վճարումը և այդ վճարումները հիմնավորող փաստաթղթերի` Հանձնաժողով մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը կասեցնել «ԷՍ ԿԱ ԲՐՈՔ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի (ԲԳ 0042, տրված 01.03.2002 թ.) գործողությունը` Ընկերության կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից`

ա) 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշման պատճենը տրամադրել Հանձնաժողովի անդամներին,

բ) երեք օրվա ընթացքում որոշման պատճենը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «ԷՍ ԿԱ ԲՐՈՔ» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

Հանձնաժողովի անդամ` Խ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։