Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-08-03-ից մինչև 2005-12-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-12-01Բացել ARLIS-ում

040.0014.14.01.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 1999 թվականի N 16

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) համապատասխան ստանդարտներում փոփոխություններ կատարելուց հետո սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր է «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումը.

բ) սահմանել, որ արգելվում են այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն` նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հինգ, իսկ դրանց իրացումը Հայաստանի Հանրապետությունում` յոթ ամիս հետո:

(1-ին կետը փոփ. 10.06.99 N 424, 03.08.99 N 493)

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո արգելել այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։