ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2007 թ.
ք. Երևան N 173-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼԱՎ ԸՆԿԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 20-ի N 1 եզրակացությունը.
1. «Լավ ընկեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիր՝ համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի:
2. Հաստատել «Լավ ընկեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ավտոմոբիլների ցանկը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հուլիսի 20-ի
N 173-Ա հրամանի
Ց Ա Ն Կ
«Լավ ընկեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ավտոմոբիլների
հ/հ Ավտոմոբիլի
մակնիշ հաշվառման
համարանիշ թողարկման
տարեթիվ
1. Կրայսլեր
(Voyager) 454ՏՍ51 2001
2. Կրայսլեր (Town
Country) 441ՏՍ51 2000
3. Ֆորդ (Windstar) 06ՏՍ501 1997
4. Կրայսլեր (Town
Country) 442ՏՍ51 2000
5. Գազ-3110-121 202ՏՍ51 2003
6. Գազ-3110-121 201ՏՍ51 2003
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության