ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2007 թ.
ք. Երևան N 176-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԻՋԵՎԱՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 20-ի N 1 եզրակացությունը.
1. «Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիր՝ համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի:
2. Հաստատել «Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության ավտոմոբիլների ցանկը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հուլիսի 20-ի
N 176-Ա հրամանի
Ց Ա Ն Կ
«Իջեվանի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության ավտոմոբիլների
հ/հ Ավտոմոբիլի
մակնիշ հաշվառման
համարանիշ թողարկման
տարեթիվ
1. ՎԱԶ-11183-110-20 583ԼԼ01 2007
2. ՎԱԶ-11183-110-20 865ԼԼ01 2007
3. ՎԱԶ-11183-110-20 939ԼՏ57 2007
4. ՎԱԶ-11183-110-20 940ԼՏ57 2007
5. ԳԱԶ-31029 942ԼՏ57 1997
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության