ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2007 թ.
ք. Երևան N 178-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԵՎՈՐԳ ԴՈՍՏՈՒՐՅԱՆԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 20-ի N 1 եզրակացությունը.
1. Անհատ ձեռնարկատեր Գևորգ Դոստուրյանին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիր՝ համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի:
2. Հաստատել անհատ ձեռնարկատեր Գևորգ Դոստուրյանի ավտոմոբիլների ցանկը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հուլիսի 20-ի
N 178-Ա հրամանի
Ց Ա Ն Կ
Անհատ ձեռնարկատեր Գեվորգ Դոստուրյանին ավտոմոբիլի
հ/հ Ավտոմոբիլի
մակնիշ հաշվառման
համարանիշ թողարկման
տարեթիվ
1. ԳԱԶ-3110-411 03ԼՍ038 2003
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության