ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. «ՀՀ քաղաքացիության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին Կառավարություն
11.08.2000 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
2. «ՀՀ հաշմանդամների սոցիալական
պաշտպանության մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
29.08.2000 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողով
3. «ՀՀ պետական ձեռնարկությունների և
անավարտ շինարարության օբյեկտների
սեփականաշնորհման և ապապետականացման
1995թ. ծրագրի մասին» ՀՀ ԱԺ որոշման մեջ և
«ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների
սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին
ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
29.08.2000 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
4. «Պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Շ. Քոչարյան
Գ. Սահակյան
Յ. Մանուկյան
Դ. Հովհաննիսյան
Ս. Երիցյան
Հ. Հարությունյան
Մ. Միքայելյան
Հ. Գրիգորյան
Ռ. Հովսեփյան
Ռ. Ամիրխանյան
Ս. Իսրայելյան
07.09.2000 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
9 հոկտեմբերի 2000 թվականի,
քաղ. Երևան
Ն-111-2