Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԱՅՔԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-Ի ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 ապրիլի 2004 թվականի N 410-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վայքի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիան «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի վերաձԵՎակերպման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին կետը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Վայքի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված բժշկական գործունեության տեսակի թիվ Կ-XX-000297 լիցենզիան վերաձևակերպել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի անվամբ:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություն կատարել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի լիցենզիայի մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։