Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԲԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՍՊԸ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 մայիսի 2004 թվականի N 453-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԲԲԸ-ի լիցենզիան «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՍՊԸ անվամբ վերաձԵՎակերպելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԲԲԸ-ին 2003 թվականի հունիսի 10-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական գործունեության տեսակի թիվ Կ-XX-000122 լիցենզիան վերաձևակերպել «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՍՊԸ անվամբ:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություն կատարել «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԲԲԸ-ի լիցենզիայի մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։