Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՆ «Վ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ՊՐՈՖ. Կ. ԲԱԶԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «Վ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ» ԱՆՈՒՆՈՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 մայիսի 2004 թվականի N 548-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոն» ՓԲԸ, «Պրոֆ. Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» ՊՓԲԸ-ի լիցենզիաները «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն» ՓԲԸ» անունով վերաձԵՎակերպման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոն» ՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի թիվ Կ-XX-000263, «Պրոֆ. Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» ՊՓԲԸ-ին 2003 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000071 լիցենզիաները վերաձևակերպել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։