Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11-ՐԴ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ «ՀՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Պաշտոնական տեղեկատվությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12 հոկտեմբերի 2004 թ. N 6

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2004 թվականի թիվ 11-րդ տեղեկագրում զետեղված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցման կարգը» իրավաբանական ուժ չունենալու մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2004 թվականի թիվ 11-րդ տեղեկագրում զետեղված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցման կարգը» իրավաբանական ուժ չունի, քանի որ այն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից չի գրանցվել, չի հրապարակվել և սահմանված կարգով ուժի մեջ չի մտել։

Իրավական ակտերի փորձաքննության

վարչության պետ՝ Կ. Խտրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։