ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը
Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. ՀՀ ընտանեկան օրենսգիրք
ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան,
Գ. Հարությունյան
Հ. Բաբուխանյան
Ա. Վարդանյան
Կ. Բալայան
Հ. Մուրադյան
Մ. Բադալյան
Վ. Մկրտչյան
Ս. Զաքարյան
19.09.2000
Պետական-իրավական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ
2. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲԸ-ը և «Կապանի» լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ԱԺ պատգամավոր
Գ. Հարությունյան
25.02.2000 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
3. «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Ա. Գասպարյան
Ս. Բարսեղյան
Ա. Երիցյան
31.03.2000 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
23 հոկտեմբերի 2000 թվականի,
քաղ. Երևան
Ն-128-2