Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2001 թվականի տարեկան ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան

6 դեկտեմբերի 2000 թվականի,

քաղ. Երևան

Ն-134-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ Ուսումնասիրության առարկան Ուսումնասիրության բնույթը Ուսումնասիրության ժամանակահատվածը

1 2 3 4

1 «2000 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ կառավարության հաշվետվության համապատասխանությունը ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների պահանջներին Ամփոփ վերլուծություն Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների

2 ՀՀ կենտրոնական բանկի 2000թ. տարեկան հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին Ամփոփ վերլուծություն Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների

3 ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության համապատասխանությունը ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներին Ամփոփ վերլուծություն Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների

4 ՀՀ պետական բյուջեի 2001 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին ՀՀ կառավարության տեղեկատվության համապատասխանությունը ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների, ՀՀ պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման պահանջներին Ամփոփ վերլուծություն Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների

5 Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվության համապատասխանությունը փոխառությունների և վարկերի տրամադրման պայմանագրերով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով սահմանված պայմաններին Ամփոփ վերլուծություն Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների

6 ՀՀ պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվության համապատասխանությունը ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին ՀՀ օրենքի պահանջներին Ամփոփ վերլուծություն Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների

7 ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Պետական բյուջեի առանձին հոդվածներով նախատեսված և փաստացի կատարման միջև համապատասխանությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.1 Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած շնորհների և պետական լիազոր մարմիններին տրամադրված օգնությունների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.2 Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների, վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականությունը, բյուջետային պարտավորությունների կատարումն ու հաստիքանախահաշվային կարգապահության պահպանումը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.3 ՀՀ կազմակերպություններին տրամադրված բյուջետային վարկերի օգտագործումն ու սպասարկումը, պետական երաշխիքները Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.4 Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների օգտագործումը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.5 ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից սոցիալական ապահովագրության միջոցների հավաքագրման, տեղաբաշխման և կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.6 ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության կենտրոնի կողմից կատարվող գործընթացների արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.7 ՀՀ կազմակերպություններին պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների օգտագործումը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.8 Սևանա լճի էկոլոգիական վիճակի և նրա պահպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.9 Հանրապետության անտառային տնտեսության վիճակի և նրա պահպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.10 Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման վարկային ծրագրի միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.11 Պատվարների անվտանգության վարկային ծրագրի միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.12 Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարումը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.13 Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության վարկային ծրագրի նպատակայնությունն ու արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.14 ՀՀ պետական բյուջեից կատարվող կապիտալ ծախսերի նպատակայնությունն ու արդյունավետությունը Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

7.15 Պետական գույքի մասնավորեցման ընթացքի համապատասխանությունը ծրագրին, օրենքներով և նորմատիվ ակտերով սահմանված պայմաններին Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով 2001 թվականի

ընթացքում

8 ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և օտարերկրյա պետությունների Գերագույն Վերահսկիչ Ատյանների աշխատանքի փորձը Ամփոփ վերլուծություն 2001 թվականի

ընթացքում

Վերահսկիչ պալատի

նախագահ Ա. Թավադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։