Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1138-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 նոյեմբերի 2004 թվականի N 1138-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Նարօգս» ԱԿ լիցենզիան կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, հաշվի առնելով, որ «Նարօգս» ԱԿ լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում տարածքների և հագեցվածությանը չեն համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 21.10.04 թ. եզրակացությունը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել «Նարօգս» ԱԿ 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000341 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։