ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2007 թվականի N 12-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 13-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելվածը լրացնել նոր «3.1-րդ, 72.1-րդ և 188.1-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
3.1 Դատական դեպարտամենտի
ղեկավարի տեղակալ, դատական
կարգադրիչների ծառայության պետ բարձրագույն,
2-րդ 1
72.1 Դատական կարգադրիչների
ծառայության
ավագ մասնագետ գլխավոր, 2-րդ 1
188.1 Դատական կարգադրիչների
ծառայության
կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 1
2. Հավելվածի 237-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով:
3. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «655» թիվը փոփոխել «659» թվով:
Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Մանուկյան