ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1079-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 6.5. Քրեակատարողական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր
2) 308.1. Քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ հաշվառման և գրանցման մատյաններ մ.ա.կ.1 1. Պետական արխիվ չեն հանձնվում:
3) 308.2. Պատժից ազատված դատապարտյալների և կալանավորվածների արխիվային անձնական գործեր 2 տ.1
4) 308.3. Քրեակատարողական հիմնարկներում մահացած դատապարտյալների և կալանավորված անձանց արխիվային անձնական գործեր 75 տ.1
5) 308.4. Արխիվային քարտադարան մշտ.1
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 24
Երևան