Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԳԱԼUՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-12-14-ից մինչև 2008-12-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-12-28Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2004 թվականի N 867-Ա

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Դավիթ Գալստյանը կատարելագործվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի Քովենգարդեն թատրոնի թագավորական բալետային խմբում, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու բալետային կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան և միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Դավիթ Վիլենի Գալստյանին (ծնված` 1985թ., քաղաք Երևան, Կիևյան 5, բնակարան 17) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2008 թվականի աշնանային զորակոչը:

(Որոշումը փոփ. 07.12.06 N 1738-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։