Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-12-17-ից մինչև 2006-03-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-03-26Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2004 թվականի N 389-Ա

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունից և հաշվի առնելով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից իրականացվող պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` «Մեղրի» քրեակատարողական հիմնարկին պատկանող հողատարածքը` 148 հեկտար ընդհանուր մակերեսով, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գյուղատնտեսական և անասնապահական կարիքների համար նախկինում օգտագործված շենքերը, շինությունները 13 հեկտար հողատարածքը, մեկ հեկտար խնձորի այգին և այլ գույքը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով:

(1-ին կետը լրաց., փոփ. 02.12.04 N 1699-Ա)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առկա անասնակերն անհատույց օտարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` համաձայն N 5 հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման և օտարման պայմանագրերի կնքումը, ինչպես նաև 30-օրյա ժամկետում` նշված գույքի և իրավունքների պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Կոտայքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 15-օրյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» ու «Մեղրի» քրեակատարողական հիմնարկների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մարտի 31

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 25-ի N 389-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN ը/կ Անվանումը Չափի միավորը Թիվը Գումարը (դրամ)

1. Ծառայողական շնանոց հատ 1 46500

2. Ինկուբատորային շենք հատ 1 4200

3. Օժանդակ տնտեսության գոմ հատ 1 217706

4. Օժանդակ տնտեսության կաթսայատուն հատ 1 32480

5. Օժանդակ տնտեսության պահեստ հատ 1 4875

6. Օժանդակ տնտեսության ավտոհավաքակայան հատ 1 9822

7. Օժանդակ տնտեսության պարիսպ հատ 1 18000

8. Սնկանոց հատ 1 8250

9. Շնանոց հատ 1 68665

10. Թռչնանոց հատ 1 11911

11. Մեղվի պահելատեղի հատ 1 69855

12. Սիլոսի հոր հատ 2 8866

13. Ջերմոց հատ 3 61156

14. Մազութի հոր հատ 1 2400

15. Խոտի ծածկ հատ 1 337

16. Կենդանիների բներ լրակազմ 1 4500

Ընդամենը 569523

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 25-ի N 389-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ

NN

ը/կ Անվանումը Թիվը Կենդանի քաշը

(կգ) Արժեքը

(դրամ)

1 2 3 4 5

Խոշոր եղջերավոր անասուններ

1. Ցուլ 1 385

2. Կով 6 2004

3. Երինջ 4 1331

4. 2003 թ. ծնված արու հորթ 4 456

5. 2003 թ. ծնված էգ հորթ 9 1051

6. 2004 թ. ծնված արու հորթ 3 58

7. 2004 թ. ծնված էգ հորթ 1 22

ընդամենը 28 5307 2696142

Խոզեր

1. Վարազ 1 135

2. Խոզամայր 5 857

3. Փորձամայր 3 311

4. 6-9 ամսական խոզեր 1 51

5. 4-6 ամսական խոզեր 7 297

6. 2-4 ամսական խոզեր 21 462

7. 0-2 ամսական խոզեր 16 135

ընդամենը 54 2248 1591436

Ճագարներ

1. Բտման խմբի 83 273,9

2. Որձ 68 224,4

3. Մայր 242 798,6

4. Փորձամայր 19 55,1

5. 5 ամսական 39 97,5

6. 4 ամսական 18 36

7. 3 ամսական 15 24

8. 2 ամսական 19 17,1

ընդամենը 503 1526,6 1633364

Մեղվաընտանիք 101 2020000

Ընդամենը 7940942

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 25-ի N 389-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Թիվը

(հատ) Գումարը

(դրամ)

1. Ավտոմեքենա «ԿամԱԶ-43105» 1 1234320

2. Ավտոմեքենա «Զիլ-131» 1 325345

3. Ավտոմեքենա «Գազ-53» 1 248994

4. Ավտոմեքենա «ԿամԱԶ-65 102» 1 737950

5. Ավտոմեքենա «Կիրովեց-701» 1 454058

6. Ինքնագնաց «Տ 16» 1 127480

7. Էքսկավատոր «Բելոռուս» 1 362665

8. Տրակտոր «ՄՏԶ-80» 1 532725

9. Ավտոկցորդներ 6 420896

10. Կոմբայն 1 65177

Ընդամենը 15 4509610

(N 3 հավելվածը փոփ. 02.12.04 N 1699-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 25-ի N 389-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Թիվը Գումարը

(դրամ)

1 2 3 4 5

1. Վրան` 16-տեղանի հատ 2 250000

2. Դաշտային շարժական խոհանոց հատ 2 145000

3. Ջրի շարժական տարողություն հատ 2 186000

4. Կաթի բիտոն հատ 25 110932

5. Անասունի ջրի խմոց հատ 6 1245

6. Կերաղաց հատ 3 133046

7. Ինկուբատոր լրակազմ 1 2061

8. Ավտոկշեռք (ՌԵ 30 ՈՒՏԶԱԶ) հատ 1 1224

9. Ավտոկշեռք (15 տ) հատ 1 688

10. Կշեռք (500 կգ) հատ 2 612

11. Բեռնափոխակրիչ հատ 9 7967

12. Ջրի տարողություն (12 տ) հատ 2 130000

13. Կաթի տարողություն (4 տ) հատ 2 566

14. Անասունների ջուր խմելու սարք լրակազմ 2 852

15. Կաթի վաննա հատ 2 575

16. Կերաման հատ 198 282

17. Տակդիր` էմալապատ հատ 2 250

18. Էլեկտրական վառարան «Տիտան» հատ 2 38475

19. Մետաղյա պահարան հատ 3 900

20. Պարան մ 190 57000

21. Եղան հատ 4 4800

22. Գերանդի հատ 5 15000

23. Ճագարի մեծ կերաման հատ 130 9410

24. Ճագարի փոքր կերաման հատ 227 6660

25. Ճագարի վանդակ հատ 40 128000

26. Մեղվափեթակ` 1-ին տիպի հատ 188 253827

27. Մեղվափեթակ` 2-րդ տիպի հատ 64 85952

28. Գլան հատ 2 200

29. Նիկլոուս հատ 1 300

30. Անվաբութակ (շպոր) հատ 2 200

31. Ծխարան հատ 2 2592

32. Մեղվապահի դանակ հատ 2 1035

33. Մեղրահաց հատ 1922 233450

34. Մոմաթերթի շրջանակ հատ 317 3170

35. Մեղվի կերաման հատ 417 800

36. Մեղվի փեթակի ծածկոց հատ 168 6720

37. Մեղվի փեթակի բարձ հատ 280 1680

38. Ձեռքի մեղրաքամիչ մեքենա հատ 1 169

39. Էլեկտրական մեղրաքամիչ մեքենա հատ 1 1925

40. Մեղվապահի քող հատ 4 10488

41. Մեղրահացի տեղափոխման սայլակ հատ 1 450

42. Սղոց հատ 1 3850

43. Մուրճ հատ 1 2000

44. Ջերմաչափ հատ 1 1500

45. Փեթակի վերնահարկ հատ 80 88000

46. Աքցան հատ 1 2950

47. Կավճաղաց հատ 1 10000

48. Մեղրամոմ կգ 15 52266

49. Բուրդ կգ 398 212000

Ընդամենը 2207069

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 25-ի N 389-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Քանակը

(կգ) Գումարը

(դրամ)

1. Խոտ 146374 3659350

2. Ցորենի թեփ 5591,5 503235

3. Աղ 297 5885

Ընդամենը 4168470

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։