Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-10-13-ից մինչև 2011-03-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-03-05Բացել ARLIS-ում

040.0042.16.01.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հունվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2002 թվականի N 42

քաղ. Երևան

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) չափման միջոցների արտադրության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):

(Որոշումը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 16-ի N 42 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ(Վերնագիրը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(1-ին կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

2. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում լիցենզավորման են ենթակա ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով իրականացվող չափման միջոցների արտադրությունը:

(2-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

3. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

4. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

(4-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետև` լիցենզավորող մարմին) չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով և հաստատում նրա կանոնադրությունը:

(5-րդ կետը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

6. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև` ապահովելով իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների կատարումը:

7. Լիցենզիան չի կարող տրվել այլ անձանց` օգտագործման, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:

9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

10. Լիցենզիա տալու համար հիմք են հանդիսանում հայտատուի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու մասին հայտն ու դրան կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

11. Լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

12. Հայտատուն, որը մտադիր է ստանալու չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա, պետք է ունենա`

ա) տվյալ չափման միջոցի արտադրության համար անհրաժեշտ կոնստրուկտորական-տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերի փաթեթ.

բ) տվյալ չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ` տրված ՀՍՏ 8.1-93 «Չափման միջոցների տեսակի պետական փորձարկումները, տեսակի հաստատումը և պետական գրանցումը» ստանդարտի համաձայն.

գ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափման միջոցների արտադրության պայմաններ, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, տարածքներ, չափման միջոցներ.

դ) մասնագիտական որակավորում ունեցող աշխատակազմ` չափման միջոցների արտադրություն իրականացնելու համար:

(12-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

13. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափման միջոցների արտադրությունից հետո «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացնել դրանց ստուգաչափում:

(13-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

14. Հայտատուն չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (N 1 ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

հայտին կից փաստաթղթերի անվանումները.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) արտադրության ենթակա չափման միջոցների ցանկը (N 2 ձևը կցվում է).

դ) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձնակազմի մասին (N 3 ձևը կցվում է).

ե) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին (N 4 ձևը կցվում է).

զ) ներկայացված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը.

է) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:

(14-րդ կետը լրաց. 26.10.06 N 1520-Ն, փոփ. 06.09.07 N 1027-Ն)

15. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3-րդ օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

17. Լիցենզավորված գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

18. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեության պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիցենզավորող մարմինը:

(18-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

19. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

(19-րդ կետը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

պրն _________________________ ________________________________________ (հայտատուի անվանումը (անունը)

_______________________________________________________ և կազմակերպական- իրավական ձևը) ________________________________________ (գտնվելու վայրը) Հեռախոսահամարը _______________________

Հ Ա Յ Տ

լիցենզիա ստանալու մասին

Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________ (գործունեության տեսակի անվանումը) ____________________________________________________________ Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանքպահպանել: Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`1. ___________________________________________________________ 2. ___________________________________________________________ 3. ___________________________________________________________ 4. ___________________________________________________________ 5. ___________________________________________________________ Հայտատու __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ _______________ 200 թ.

(Ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն)

Ձև N 2

Ց Ա Ն Կ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN ը/կ Տեղեկություններ արտադրության ենթակա չափման միջոցների մասին Տեղեկություններ արտադրության համար անհրաժեշտ չափման միջոցների ու սարքավորումների մասին

չափման միջոցների անվանումները, տեսակները չափման տիրույթը, ճշտության դասը չափման միջոցների ու սարքավորումների անվանումները և տեսակները չափման տիրույթը, ճշտության դասը ստուգաչափման, չափագիտական, վկայագրման վկայականների գործողության ժամկետը նորմատիվ փաստաթղթերի, ստուգաչափման մեթոդիկայի արտադրությանը վերաբերող փաստաթղթերի անվանումները

1 2 3 4 5 6 7

Հայտատու _________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.

(Ձև N 2-ը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

NN

ը/կ

Անունը, ազգանունը

Կրթությունը,

մասնագիտությունը

Անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթը Զբաղվածության ոլորտը

Ծանոթագրություն

վկայագրման վկայականը տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը

1 2 3 4 5 6 7

Հայտատու _________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.

Ձև N 4

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Տարածքի անվա-նումը Մակերեսը

(քառ.մ) Ջերմաստի-ճանը և

խոնավու-թյունը Աշխատա-տեղի

լուսավորվա-ծությունը Աղմուկի

մակար-դակը Գազերով աղտոտվա-ծության մակարդակը Ռադիո-խանգարում-ների մակարդակը Օդափո-խությունը, ջերմաստիճանը կարգավորող սարքավորում-ների առկայությունը Արտադրվող չափման միջոցների ընդունման և պահպանման պայմանները Եզրա-

կացություն անհրաժեշտ պայման-ներով ապահովվա-ծության մասին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Հայտատու _________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(Ձև N 4-ը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 16-ի N 42 որոշմամբ

Ձև

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ ի ց ե ն զ ի ա N

Տրված է ___ ___________ 200 թ.

Գործողության ժամկետը` անժամկետ

____________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը) ____________________________________________________________ Գտնվելու վայրը __________________________________________________ Գործունեության տեսակը ____________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ Արտադրության ենթակա չափման միջոցների ցանկը (ձևը կցվում է) __________ (նշել էջերի թիվը) Լիցենզավորմանմարմնի ղեկավար __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.

(Ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն, 06.09.07 N 1027-Ն)

Ձև

Ց Ա Ն Կ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(Վերնագիրը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

NN

ը/կ Արտադրությունը թույլատրված չափման միջոցների անվանումները

անվանումը, տեսակը,

ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ) չափագիտական

բնութագրերը

1 2 3

Լիցենզավորմանմարմնի ղեկավար __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(Ձևը փոփ. 06.09.07 N 1027-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։