Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607346

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

27 սեպտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 349-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

1. 2007 թվականի հոկտեմբերի 24-ից գործողության մեջ դնել Գ. Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Գևորգ Բաշինջաղյան 1857-1925. Գյուղական տեսարան 1898» և «Գևորգ Բաշինջաղյան 1857-1925. Կազբեկ 1895» երկու նամականիշը` սահմանելով անվանագինը 160 և 220 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30000 հատ:

2. 2007 թվականի հոկտեմբերի 31-ից գործողության մեջ դնել Նեմրութ Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ֆոտոլրագրողության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյան 1907-1988» նամականիշը` սահմանելով անվանագինը 200 դրամ, տպաքանակը` 50000 հատ:

3. 2007 թվականի նոյեմբերի 7-ից գործողության մեջ դնել Արևային ֆիզիկայի տարվան նվիրված «Միջազգային արեգակնային տարի, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՏԱՐԻ 1957 ՄԱՏ 2007» նամականիշը` սահմանելով անվանագինը 170 դրամ, տպաքանակը` 30000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։