ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 208-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԵՏ-ԼԻՆ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԹԻՆԱԹԻՆԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 31-ի N 6 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Վետ-Լին-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Թինաթինա Մեջլումյան անհատ ձեռնարկատիրոջը տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար
Դ. Լոքյան
Ց Ա Ն Կ
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց
Հ/հ Ֆիզի-
կական անձ (անուն, ազգանուն), իրավա-
բանական անձ (անվա-
նումը) Հարկ վճարողի հաշ-
վառման համարը (ՀՎՀՀ) Գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը Լիցենզիա տալու ամսա-
թիվը Գործո-
ղության տեսակը Գործո-
ղության ժամկետը Գրանց-
ման հա-
մարը Գործու-
նեության իրակա-
նացման վայրը Բնակու-
թյան
վայրը Գործո-
ղու-
թյան ժամ-
կետ-
ների երկա-
րա-
ձգում-
ները Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մատյանում
լիցեն-
զիայի
վերաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության
կասեցման,
լիցեն-
զիայի գործո-
ղության դադա-
րեցման
մասին Այլ տե-
ղե-
կու-
թյուն-
ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Նոր տրամադրվող լիցենզիաներ
1 «Վետ-Լին-Ֆարմ» ՍՊԸ 9417759 ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնա-
գործների 9/21 N 000010 11.09.2007 թ. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնա-
բուժասա-
նիտարական փորձա-
քննություն Ան-
ժամ-
կետ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Շիրվան-
զադեի 4 --- --- --- ---
2 Ա/Ձ Թինաթինա Մեջլումյան 66003596 --- N 000011 11.09.2007 թ. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անասնա-
բուժասա-
նիտարական փորձա-
քննություն Ան-
ժամ-
կետ ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, փ. Թորոսյան 12/6 --- --- ---