ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2007 թվականի N 1358-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ֆարիզոն» ՍՊԸ դեղատնային գործունեություն
/դեղատնային կրպակ/ (դրական)
«Ալֆա Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն
/դեղատնային կրպակ/ (դրական)
Ա/Ձ Աշոտ Սիրադեղյան դեղատնային գործունեություն
/դեղատնային կրպակ/ (դրական վերապահում)
«Տարոն և եղբայրներ» ՍՊԸ դեղատնային գործունեություն
/դեղատնային կրպակ/ (դրական վերապահում)
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» ԲՀ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական)
«Մոր և մանկան ԱՊԳԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Երանոսի ԲԱ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 31.08.2007թ. N 1358-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ (անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց- ման հա-մարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողու- թյան ժամկետը
1 «Ֆարիզոն» ՍՊԸ ք. Երևան, Սեբաստիայի փող., թիվ 131 Կ-XX-001073 31.08.07 343 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Մամիկոնյանց փող., 50/1 անժամկետ
2 «Տարոն և եղբայրներ» ՍՊԸ ք.Չարենցավան, 1ա թաղ., 2շենքի բացվածք Կ-XX-001074 31.08.07 338 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք.Չարենցավան, 1ա թաղ., 2շենքի բացվածք թիվ 3 անժամկետ
3 «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան, Ջրաշատի 1 Կ-XX-001075 31.08.07 339 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Վանաձոր, Տ.Մեծի պող., թիվ 47շ., թիվ 11 դեղատուն անժամկետ
4 Ա/Ձ Աշոտ Սիրադեղյան ք. Երևան, Բաշինջաղյան 175շ., բն. 9 Ա-XX-000417 31.08.07 336 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Հ. Հակոբյան փող., 1շ., թիվ 166 անժամկետ
5 «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» ԲՀ ք. Երևան, Նալբանդյան փող., շ. 116, բն. 24 Կ-XX-001041 31.08.07 355 Բժշկական օգնություն և սպասարկում (Փոխներարկումային /պերֆուզիոլոգիական, տրանսֆուզիոլոգիական/, լաբորատոր ախտորոշիչ /գենետիկական, իմունոլոգիական/) ք.Երևան, Մոսկովյան փող., շ. 24, բն. 2 անժամկետ
6 «Մոր և մանկան ԱՊԳԿ» ՓԲԸ ք. Երևան, Մաշտոցի պող., թիվ 22 Կ-XX-001045 31.08.07 340 Բժշկական օգնություն և սպասարկում (Մաշկաբանական, վեներաբանական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Երևան, Մաշտոցի պող., թիվ 22 անժամկետ
7 «Երանոսի ԲԱ» ՓԲԸ Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս Կ-XX-001043 31.08.07 333 Բժշկական օգնություն և սպասարկում (Ընտանեկան բժշկություն, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային/, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս անժամկետ
8 «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ Շիրակի մարզ,
գ. Ամասիա Կ-XX-001042 31.08.07 332 Բժշկական օգնություն և սպասարկում (Տուբերկուլոզային /ֆտիզիատրիկ/) Շիրակի մարզ,
գ. Ամասիա անժամկետ