ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան N 220-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԲԱՂԴԱՍԱՐ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 3-ի N 2 եզրակացությունը.
1. Անհատ ձեռնարկատեր Բաղդասար Չոբանյանին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ` համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի:
2. Հաստատել անհատ ձեռնարկատեր Բաղդասար Չոբանյանի ավտոմոբիլների ցանկը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի օգոստոսի 8-ի
N 220-Ա հրամանի
Ց Ա Ն Կ
աձ Բաղդասար Չոբանյանի ավտոմոբիլների
Հ/հ Ավտոմոբիլի
մակնիշ հաշվառման համարանիշ թողարկման տարեթիվ
1. ՌԵՆՈ 09ՏՍ074 2007
2. ՌԵՆՈ 09ՏՍ073 2007
3. ՌԵՆՈ 09ՏՍ072 2007
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության