Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Կապի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուսումնասիրող` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հանձնաժողովն ստեղծել հետևյալ կազմով` երկուական պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և խմբակցությունների կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թվից, մեկական պատգամավոր` մյուս խմբակցություններից և պատգամավորական խմբերից»:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արշակ Սադոյանին և Գուրգեն Արսենյանին խմբակցությունների կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թվից ընդգրկել Ազգային ժողովի վերոհիշյալ ժամանակավոր հանձնաժողովի կազմում:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան

30 մայիսի 2001 թվականի,

քաղ. Երևան

Ն-183-2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։