Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1137-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 563-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, կատարել փոփոխություն և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.26 հեկտար հողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արտադրական օբյեկտ կառուցելու համար:

2. Առաջարկել Ջրաբերի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հոկտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1137-Ն որոշման

ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր ս խ ե մ ա

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։