ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային պարենի ծրագրի միջև 2000 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքում ստորագրված հիմնական համաձայնագրի մասին համաձայնագիրը:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
12 սեպտեմբերի 2001 թվականի,
քաղ. Երևան
Ն-191-2