«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 սեպտեմբերի 2007 թ. թիվ 274-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետ՝ ծրագիր) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1.1. ծրագրի 5.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.3. Կենդանակերպի նշաններ (12 թողարկում)».
1.2. ծրագրի 6-րդ կետի աղյուսակը լրացնել 12-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
12 Կենդանակերպի նշաններ 100 դրամ արծաթ, 925.0 ± 5.0
պղինձ, 75.0 ± 5.0 28,28 ± 0,25 38,61 ± 0,15 հարթ անսըրկյուլեյթիդ մինչև 12000
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 6
Երևան