ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև 2006 թվականի փետրվարի 7-ին Բրյուսել քաղաքում և 2006 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքում ստորագրված շրջանակային համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Տ. Թորոսյան
4 հոկտեմբերի 2007 թվականի,
քաղ. Երևան
Ն-021-3