ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված վարկային համաձայնագիրը (Սևանա լճի բնապահպանական ծրագիր):
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Տ. Թորոսյան
4 հոկտեմբերի 2007 թվականի,
քաղ. Երևան
Ն-023-3