ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1166-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
1) եկամուտների գումարն ավելացնել 7,000,000.0 հազ. դրամով.
2) ծախսերի գումարն ավելացնել 7,000,000.0 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակների ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-3 հավելվածների, ինչպես նաև N 1 հավելվածում` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 2-4 հավելվածների ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-3 հավելվածների, ինչպես նաև N 5 հավելվածում` համաձայն N 4 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1166-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Եկամտատեսակը Ցուցանիշների ավելացումները
տարի
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 7,000,000.0
այդ թվում`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 7,000,000.0
այդ թվում`
1. Հարկային եկամուտներ 7,000,000.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1166-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի անվանումները Ցուցանիշների ավելացումները
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 7,000,000.0
այդ թվում`
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 7,000,000.0
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 7,000,000.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1166-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների ավելացումները
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 7,000,000.0
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 7,000,000.0
այդ թվում`
Այլ ծախսեր 7,000,000.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 7,000,000.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1166-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների ավելացումները
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 7,000,000.0
այդ թվում`
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 7,000,000.0
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 7,000,000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7,000,000.0
այդ թվում`
ՀՀ կառավարություն 7,000,000.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան