ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6,855.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում առաջնահերթ միջոցառումների իրականացման համար գումար հատկացնելու մասին» N 1301-Ն որոշման N 5 հավելվածում ընդգրկված և 2006 թվականին աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 56,221.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված գումարների չափով աջակցության տրամադրմամբ` աջակցության միջոցով` սողանքային գոտում գտնվող` բնակությունից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 4-րդ կետի համաձայն աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` -
06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
(63,076.0)
05 Այլ սոցիալական ծրագրեր
այդ թվում` (63,076.0)
13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (63,076.0)
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
այդ թվում` (63,076.0)
Կապիտալ ներքին տրանսֆերտներ (63,076.0)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 63,076.0
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 63,076.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 63,076.0
ՀՀ կառավարություն 63,076.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և
կատարողների
անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
այդ թվում` ըստ ծախսատեսակների
խումբը ենթա-
խումբը կապիտալ շինարա-
րություն կապիտալ նորոգում նախագծահե-
տազոտական, երկրաբանահե-
տախուզական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ այլ կապիտալ ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ (63,076.0) (63,076.0)
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
(63,076.0)
(63,076.0)
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով
այդ թվում`
(63,076.0)
(63,076.0)
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (75,102.0) (75,102.0)
ՀՀ Տավուշի մարզ
- ք. Իջևան (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշում) 12,026.0 12,026.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները`
փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (63,076.0)
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով
այդ թվում`
(63,076.0)
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (75,102.0)
ՀՀ Տավուշի մարզ
- ք. Իջևան (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշում) 12,026.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ
Կատարողների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Գումարը
(հազ. դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ 6,855.0
այդ թվում`
1. ՀՀ քաղաքաշինության նախարարություն` ընդամենը 5,340.0
այդ թվում`
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 2,250.0
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 457.5
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 599.7
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 1237.8
Կապի ծառայությունների վճարներ 285.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 510.0
2. ՀՀ Շիրակի մարզպետարան` ընդամենը 691.5
այդ թվում`
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 360.0
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 78.0
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 49.7
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 163.8
Կապի ծառայությունների վճարներ 30.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 10.0
3. ՀՀ Լոռու մարզպետարան` ընդամենը 233.4
այդ թվում`
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 28.5
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 164.9
Կապի ծառայությունների վճարներ 30.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 10.0
4. ՀՀ Կոտայքի մարզպետարան 590.1
այդ թվում`
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 360.0
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 78.0
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 32.5
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 79.6
Կապի ծառայությունների վճարներ 30.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 10.0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան