ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1029-Ա
«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված արբիտրաժային հայցի կապակցությամբ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվելիք հաշտության համաձայնագրի նախագծին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել նշված հաշտության համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 18
Երևան