ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1084-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 802-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2007 թվականի գարնանային հեղեղումների հետևանքով քանդված` մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 802-Ա որոշման հավելվածի «Վայոց ձորի մարզ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN ը/կ Ավտոմոբիլային ճանապարհի և համայնքի անվանումները Վերականգնվող հատվածը Վերականգնման արժեքը
1 2 3 4
ՀՀ Վայոց ձորի մարզ 83890.0
ա) մարզային նշանակության ավտոճանապարհների 31378.7
1. Միջպետական ճանապարհ-Գետափ (Եղեգնաձորի տարածաշրջան) ճանապարհ 20368.7
2. Միջպետական ճանապարհ-Հերհեր (Վայքի տարածաշրջան) ճանապարհ 3790.0
3. Վարդահովիտ-Սևաժայռ (Եղեգնաձորի տարածաշրջան) համայնքային ճանապարհ 1351.9
4. Վարդահովիտ-Հերմոն (Եղեգնաձորի տարածաշրջան) համայնքային ճանապարհ 5868.1
բ) համայնքային ճանապարհ 52511.3
1. գ. Քարագլուխ (Եղեգնաձորի տարածաշրջան) բաց-2.0 մ խողովակ 10440.0
2. գ. Թառաթումբ (Եղեգնաձորի տարածաշրջան) բաց-2x4.0 մ խողովակ 22207.8
3. գ. Աղնջաձոր (Եղեգնաձորի տարածաշրջան) բաց-2.0 մ խողովակ 5823.3
4. գ. Հերմոն (Եղեգնաձորի տարածաշրջան) գաբիոնե հենապատ 6390.4
5. գ. Քարագլուխ (Եղեգնաձորի տարածաշրջան) բաց-2.0 մ խողովակ 7649.8
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 24
Երևան