Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1119-Ա

«ՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 909-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տեխնիկա Պլյուս» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Ե. Քոչարի 5) տալ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիա:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Տեխնիկա Պլյուս» փակ բաժնետիրական ընկերությանը պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի հատկացումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հոկտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։