ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1147-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2008 թվականին պետական աջակցություն ցուցաբերելու համար 20000 տոննա ազոտական պարարտանյութի մեկ տոննան 74000.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի դիմաց 10000.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 200000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
2. Հաստատել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի (այսուհետ` պարարտանյութ) բաշխման ցուցակն ըստ մարզերի՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
1) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ.
2) պարարտանյութի դիմաց կատարված վճարումների, փոխադրման և բաշխման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն.
3) համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակը սահմանել 500 կիլոգրամ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հոկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1147-Ա որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ` ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ
Մարզի անվանումը Պարարտանյութի նախատեսված քանակը (տոննա)
Արագածոտն 1500
Արարատ 3500
Արմավիր 3500
Գեղարքունիք 3500
Լոռի 1450
Կոտայք 1300
Շիրակ 2500
Սյունիք 1400
Վայոց ձոր 500
Տավուշ 300
Երևան 50
Պահուստային 500
Ընդամենը 20000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան