Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկ քաղաքում ստորագրված «Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների համագործակցության մասին» պայմանագիրը, հետևյալ վերապահումով`

Պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասը Հայաստանի Հանրապետությունում գործելու է հետևյալ շարադրմամբ`

«Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են հաղորդվել բանավոր, սակայն ոչ ուշ, քան վեց ժամվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստերի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:»:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան

22 հոկտեմբերի 2001 թվականի,

քաղ. Երևան

Ն-209-2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։