«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11407373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
25 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 108-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 223-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ պետական գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը հաստատելու մասին» թիվ 223-Հ հրամանով հաստատված մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ներկայացվող տեղեկանքների կազմը լրացնել «Ձև N 17» տեղեկանքով (կցվում է):
Վարչության պետ`
Կ. Կիրակոսյան
Ձև N 17
Տ ե ղ ե կ ա ն ք
_____________________________________________________________
Ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը
զբաղեցրած հողամասերի, դրանց տարածագնահատման գոտիականության և գործակիցների, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրային արժեքների վերաբերյալ*
____________________________
Ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը սեփականության (օգտագործման) իրավունքով տրված
/ընդգծել/
պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող
/ընդգծել/ _______________________________
նպատակային նշանակության անվանումը
նշանակության հողամասը 01. 200 թվականի դրությամբ ընդգրկված է, ընդգրկված չէ
/ընդգծել/
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում։
Հողամասի տարածագնահատման գոտիականության գործակիցն է՝ ______ , իսկ 1 քառ. մետրի կադաստրային արժեքը՝ _____________________________________________ դրամ։
թվերով և տառերով
______________________________
Ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը _________________
/շենքերի գտնվելու հասցեն/ գտնվող
շենքերի կադաստրային արժեքը կազմում է _______________________________
թվերով և տառերով դրամ։
*) Տրամադրվող տեղեկատվության փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝
ա) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը,
բ) ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի վերաբերյալ համայնքի ղեկավարի, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզպետի կողմից տրված տեղեկանքը,
գ) Հողամասի տարածագնահատման գոտիականության գործակցի, հողի և շենքերի կադաստրային արժեքների վերաբերյալ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքները, կցվում են ձև 17 տեղեկանքին։
Կ.Տ.
«____»_____________ 200 թ. Տնօրեն
Գլխ. Հաշվապահ ____________________
(Ա.Հ.Ա.)
____________________
(Ա.Հ.Ա.)