«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 17-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 42-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև թիվ 65-ԱՎԻԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 65-ԱՎԻԱ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 42-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 17-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթերին:
1. «ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով» (110) տողում լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
1) «Այդ թվում՝ միջազգային հաղորդակցությամբ» (111) տողում արտացոլվում է միջազգային չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հանրագումարը, որից (111.1) տողում առանձնացվում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը.
2) «ներհանրապետական հաղորդակցությամբ» (112) տողում արտացոլվում է հանրապետության տարածքում կատարված չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը.
3) «այդ թվում՝ միջազգային հաղորդակցությամբ» (111) և «ներհանրապետական հաղորդակցությամբ» (112) տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
2. «Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի» (130) տողում արտացոլվում է և հավասար է «միջազգային» (տող 131), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ(131.1) և «ներհանրապետական» (տող 132) չվերթերով փոխադրված ուղևորների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
3. «Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 140) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
4. «Փոխադրվել են ուղևորներ» (150) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը, ինչը հավասար է «միջազգային» (տող 151), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (151.1) և ներհանրապետական (տող 152) չվերթերով փոխադրված ուղևորների թվաքանակի հանրագումարին:
5. «Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը» (170) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթերի համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը:
6. «Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը» (180) տողում արտացոլվում է միջազգային երթուղիներում լիցքավորման համար ծախսված ավիավառելիքի քանակը:
7. «Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը» (190) տողում արտացոլվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը բոլոր տեսակի չվերթերի համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետութթյան վիճակագրական պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիոնների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի
Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության ներկայացման
ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վաչությունը մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող տարվա մարտի 30-ը
Ով է ներկայացնում ____________________________________
(անվանումը)
_________________________________________________
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I I I
(փոստային դասիչ)
Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
65-ԱՎԻԱ
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2007 թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 17-Ն որոշման
Չլրացնել
ՏԳՏԴ I I I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար- __________200_ թ.
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով (121,122 տողերի գումարը)- ընդամենը 110 հազար դրամ
այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ 111 _ " _
որից` Անախ Պետությունների Համագործակցության երկրներ 111.1 _ " _
ներհանրապետական հաղորդակցությամբ 112 _ " _
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր 120 -‘’-
Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) բոլոր տեսակի հաղորդակցություններով (131,132 տողերի գումարը) - ընդամենը 130 _ " _
այդ թվում`միջազգային հաղորդակցությամբ 131 _ " _
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 131.1 _ " _
ներհանրապետական հաղորդակցությամբ 132 _ " _
130 տողից - ուղեբեռի և բեռի (առանց փոստի) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) 133 _ " _
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ), ընդամենը 140 _ " _
Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղոր-դակցություններով (151,152 տողերի գումարը) - ընդամենը 150 հազար մարդ
այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ 151 _ " _
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 151.1 _ " _
ներհանրապետական հաղորդակցությամբ 152 _ " _
Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը 160 հազար դրամ
Ավիացիոն վառելիքի (նավթի) փաստացի ծախսը 170 հազար տոննա
Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը 180 _ " _
Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը 190 ժամ
Ղեկավար _______________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
_______________________
(Ազգանուն, անուն)
_______________________
(Ստորագրություն, պաշտոն)
_______________________
(Հեռախոսահամար(ներ))
__ _________200__թ.
(Լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________________@___________