Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607384

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

26 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 478-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների` համատեղ հայ-հունական թողարկմանը նվիրված «Աֆրոդիտե, Ք.ա. I դ., Հնագիտական ազգային թանգարան, Աթենք» և «Անահիտ աստվածուհի, Ք.ա. III-IV դ., Սատաղ» նամականիշների նմուշները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների.

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը և փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված նամականիշով միակողմանի բացիկի նմուշը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

հրամանի N 1 հավելվածի`

1) «9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «9.2» կետով.

« 9.2 Համատեղ հայ-հունական 2 նամականիշ IV եռամսյակ 70, 350 2x40000

»:

2) Ուժը կորցրած ճանաչել «1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ» բաժնի «1.2» կետը:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 478-Ն որոշմամբ

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար` Վ. Մարության

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 478-Ն որոշմամբ

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար` Վ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։