ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱ-ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսել քաղաքում ստորագրված՝ ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
20 փետրվարի 2002 թվականի,
քաղ. Երևան
Ն-253-2