«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1253-Ա
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված աշխատանքները համակարգելու, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Մ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության
գլխավոր վարչության պետի տեղակալ
Գ. Խոսրոև - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների
և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
(Կազմը փոփ. 06.09.07 N 1022-Ա)
2. Հանձնաժողովի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը:
(Որոշումը փոփ. 20.02.03 N 214-Ն)
Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան
2002 թ. օգոստոսԻ 26
Երևան