ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
30 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 07-266-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 30.10.2007 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ք. Երևան, Մամիկոնյանց փ. 34ա հասցեում գտնվող ավտոտնակի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի պահանջները, «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0034 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (30.10.2007 թ. հր. N 07-266-Լ)
Հ/Հ ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանունը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանց-
ման հա-
մարը Գործու-
նեության տեսակը Գոր-
ծունե-
ության իրակա-
նացման վայրը Գործո-
ղության ժամ-
կետը Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մատյանում
լիցենզիայի
վերաձևա-
կերպման, նրա
գործողության
կասեցման,
դադարեցման
մասին Այլ տե-
ղեկու-
թյուն-
ներ
«Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ Երևան, Ավան-Առինջ 2/6, բն. 35, հեռ. 250600 ԱԳN0034 21.11.01 թ. 00850275 034 ԱԳ Գնա-
հատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով