«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2007 թ.
ք. Երևան N 08-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» ենթակետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հաստատել 2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» նամականիշով միակողմանի բացիկի նմուշը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հունվարի 22-ի
թիվ 08-Ն հրամանով
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ
Փոստային վճարման պետական
նշանների անվանումը Քանակը Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը Անվա-
նա-
գինը
(դրամ) Տպաքա-
նակը
(հատ)
1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
1.1 Բանակի օր. Հայկական բանակի 15-ամյակը 1 նամականիշով
միակողմանի բացիկ I եռամսյակ 85 3000
1.2 (1.2 կետն ուժը կորցրել է 26.10.07 N 478-Ն)
2. ԵՎՐՈՊԱ
2.1 Եվրոպա. Սկաուտական շարժման 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 350 100000
3. ՄՇԱԿՈՒՅԹ
3.1 Հայկական ճարտարապետական հուշարձաններ.
Մեծ եղեռնի հուշահամալիր 1 գեղաթերթիկ III եռամսյակ 480 20000
3.2 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան 1 նամականիշ III եռամսյակ 200 30000
3.3 Ժողովրդական նվագարաններ. Քամանչա 1 նամականիշ IV եռամսյակ 110 50000
4. ՍՊՈՐՏ
4.1 Չորրորդ համահայկական խաղեր 1 գեղաթերթիկ III եռամսյակ 360 20000
5. ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ
5.1 Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակը 1 նամականիշով
միակողմանի բացիկ II եռամսյակ 240 1500
5.2 Սիրանույշի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշով
միակողմանի բացիկ II եռամսյակ 240 1000
5.3 Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 280 30000
5.4 Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար
Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 170 30000
5.5 Գառզուի ծննդյան 100-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 180, 220 2x30000
5.6 Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 120 30000
5.7 Գ. Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 160, 220 2x30000
5.8 Նեմրութ Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 200 50000
6. III ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ
6.1 III նույնատիպ թողարկում 4 նամականիշ III եռամսյակ 50, 60, 70, 120 4x500000
7. ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
7.1 Հայկական ծիրան 1 նամականիշ III եռամսյակ 350 30000
7.2 Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ.
Թռչուններ. անգրափետուր հավալուսն, սև անգղ 2 նամականիշ IV եռամսյակ 120, 200 2x50000
8. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ
8.1 Արևային ֆիզիկայի տարի 1 նամականիշ III եռամսյակ 170 30000
8.2 Հայաստանի կապի զարգացում 1 նամականիշ IV եռամսյակ 230 30000
9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ
9.1 Համատեղ հայ-ֆրանսիական 2 նամականիշ II եռամսյակ 70, 350 2x100000
9.2 Համատեղ հայ-հունական 2 նամականիշ IV եռամսյակ 70, 350 2x40000
10. ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐՔ
10.1 Մանկությանը նվիրված շարք.
Մանուկների կողմից կատարված նկար 1 նամականիշ III եռամսյակ 35 100000
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
11.1 «Վարդան Մամիկոնյան»
շքանշան 1 նամականիշով
միակողմանի բացիկ II եռամսյակ 240 1000
(հավելվածը խմբ. 09.04.07 N 80-Ն, լրաց. 26.10.07 N 478-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հունվարի 22-ի
թիվ 08-Ն հրամանով
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության