ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ AM 3580 (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքում ստորագրված Զարգացման վարկի AM 3580 (Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագիր) համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
20 մարտի 2002 թվականի,
քաղ. Երևան
Ն-265-2