Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2007 թվականի N 653-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի սեփականությունը հանդիսացող 3 ավտոմեքենան` համաձայն հավելվածի:

2. Որպես նվիրատվություն ընդունած մեքենաներից 1997 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` V0201082, թափք` 0060158) նվիրել «Նաիրի» բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպությանը, 2002 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 7056973, թափք` 1663246) նվիրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և 2002 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 7056963, թափք` 1663189) նվիրել «Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությանը:

(2-րդ կետը փոփ. 08.11.07 N 1311-Ա)

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին կնքել սույն որոշումից բխող անհրաժեշտ պայմանագրերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հունիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

մայիսի 31-ի N 653-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

NN

ը/կ Տրանսպորտային

միջոցի տեսակը Գրանցման

համարանիշը Թողարկման

տարեթիվը Շարժիչը Թափքը

1. Ավտոմեքենա

«ԳԱԶ-3102» 603 ՍԼ 62 1997 թ. V0201082 0060158

2. Ավտոմեքենա

«ՎԱԶ- 21213» 284 ՍԼ 62 2002 թ. 7056973 1663246

3. Ավտոմեքենա

«ՎԱԶ- 21213» 283 ՍԼ 62 2002 թ. 7056963 1663189

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։